Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

Վաղն ո՞ւմ ենք վստահելու մեր առողջությունը

Վաղն ո՞ւմ ենք վստահելու մեր առողջությունը

Լավ մասնագետը ցանկացած ոլորտում է հարգի: Սակայն մասնագետներ կան, որոնց սխալների կամ անգամ թերացումների հետ պարզապես անհնար է համակերպվել: Հանրությունն այս առումով առավել խստապահանջ է բժիշկների հանդեպ:

 

Բոլորն էլ ցանկանում են բուժվել ամենագրագետ, ամենապատրաստված, ժամանակից հետ չմնացող մասնագետի մոտ: 

 

Մյուս կողմից, բժշկական կադրեր պատրաստող հիմնական բուհի` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները, հատկապես վերջին տարիներին, տրտնջում են, թե ուսումնական ծրագրերը ծանրաբեռնված են, քննությունները խիստ են գնահատվում, դրանց հաճախականությունը բավական մեծ է և չեն հասցնում առարկան ինչպես հարկն է յուրացնել: 

 

Բայց չէ՞ որ այդ նույն ուսանողները ևս մեր հասարակության մի մասն են, և եթե, Աստված մի արասցե, իրենք բժշկի կարիք ունենան, ապա պիտի փորձեն լավագույն մասնագետին փնտրել: 

 

Ուրեմն ի՞նչ է ստացվում: Այսօրվա դժգոհ ուսանողին չի՞ հետաքրքրում վաղվա իր վարկանիշը: Թե՞ ինչ-որ բան, իրոք, այնպես չէ:

 

Հարցս ուղղում եմ ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանին: 

 

ՙ«Դժգոհողներ ամենուր կան: Չպետք է բացառել, որ հատկապես բարձր կուրսերում դժգոհությունները և առաջադիմության որոշակի անկումը պայմանավորված են նաև ընթացիկ հարցումների կենտրոնացմամբ և քննությունների նկատմամբ դեկանատների հսկողության մեծացմամբ: 

 

Փոխարենը` մեր համալսարանում քիչ չեն բարձր առաջադիմությամբ սովորողները: Սակայն, ճշմարտության դեմ չմեղանչելով, պիտի փաստեմ, որ որոշակի խնդիրներ, իրոք, կան: 

 

Ինչպես արդյունավետ բուժում իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել, այնպես էլ ցանկացած խնդրին արդյունավետ լուծում տալու համար այն պետք է նախ և առաջ ճշգրիտ պատկերացնել: Մենք որդեգրել ենք ցանկացած խնդրի իրական պատճառները վեր հանելու և նոր միայն եղած հանգույցները բացելու քաղաքականություն: 

 

Կուզեի ընդգծել, որ մեզանում կյանքի կոչված սկզբունքների ու մեխանիզմների շնորհիվ համալսարանի համար բախտորոշ բոլոր որոշումներն ընդունվում են մեր գործընկերների, ուսանողների կարծիքը հաշվի առնելով: Որպես այդ մոտեցման ապացույց կարող եմ հիշատակել ողջ ուսանողների և դասախոսների շրջանում գիտելիքների գնահատման տարբեր ձևերի վերաբերյալ առաջին անգամ անցկացված հարցումը, որի արդյունքները լուրջ քննարկումների, լսումների և վերջապես` նոր որոշումների ելակետ են դառնում: Այս հարցման արդյունքները քննարկվել են թե´ ուսանողների, թե´ դասախոսների հետ: Իսկ կենտրոնական մեթոդական հանձնաժողովում անցկացվելիք լսումներն ակնկալում ենք, որ արդյունավետ կլինեն, իսկ արժեքավոր առաջարկները կյանքի կկոչվեն: 

 

Բնականաբար, մեր գերխնդիրը որակյալ բժիշկներ տալն է, իսկ դրան կարելի է հասնել միայն հիմնավոր, բարձրակարգ կրթությամբ: 

 

Միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթակարգ ունենալու նպատակով 2005-2006 ուսումնական տարվանից ԵՊԲՀ-ն ևս անցել է երկաստիճան կրթական համակարգի: Մեր իսկ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս փաստել, որ այդ գործընթացում առարկաների ծրագրային փոփոխությունները համակարգված չեն կատարվել: Որոշ ամբիոններում դրանք մեխանիկորեն կրճատվել կամ նոսրացվել են, մյուսներում` մեխանիկորեն խտացվել` առանց հաշվի առնելու հարակից առարկաների ծրագրերը կամ դրանցում կատարված փոփոխությունները: Արդյունքում խաթարվել են միջառարկայական հորիզոնական և ուղղահայաց ինտեգրումները: Կլինիկական այն առարկաների (թերապիա, վիրաբուժական հիվանդություններ և այլն) ծրագրերը, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է բոլոր կուրսերում` ներառյալ մագիստրատուրան, կազմված են անհամաչափ: Մի կուրսում բավական խիտ և ծանր են, մյուսում` նոսրանում են, իսկ մագիստրատուրայում` գրեթե նույնությամբ կրկնվում: Որոշ առարկաների ծրագրեր էլ հարմարեցված չեն տվյալ ֆակուլտետի առանձնահատկությանը:

 

Ինչ վերաբերում է մագիստրատուրայի ուսումնական ծրագրերում եղած թերություններին, ապա դրանք նաև օբյեկտիվ պատճառներ ունեն: Ընդամենը ապրիլ-մայիս ամիսներին մեզ հասավ ԱԱԻ-ի հետբուհական կրթության բաղադրիչը ԵՊԲՀ-ին միացնելու մասին ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի պետք է փոխվեին մոտեցումները, բավականին տեղաշարժեր, փոփոխություններ պետք է կատարվեին: Արդյունքում այսօր այդ ծրագրերը հղկման, միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու կարիք ունեն: 

 

Ծրագրային բարեփոխումների իրականացման գործում բավական լուրջ գործառույթներ են դրվել առարկայական ցիկլային մեթոդական հանձնաժողովների վրա: Նրանք պետք է դառնան տեղեկատվական և համաձայնեցնող կամուրջ` յուրաքանչյուր կիսամյակ ապահովի գիտելիքների ամփոփ փաթեթի ներկայացումն ուսանողին: Այլապես յուրաքանչյուր ամբիոն ծրագրային վերակառուցումն ինքն իր պատկերացմամբ կիրագործի: 

 

Երբ դեռ ամռանը ձևավորվում էին ցիկլային մեթոդական հանձնաժողովները, ռեկտորի հատուկ հանձնարարությամբ դրանցում ընդգրկվեցին ամբիոնների այն աշխատակիցները, ովքեր հրաշալի տիրապետում են ամբիոնի աշխատանքների նրբություններին: Այս հանձնաժողովների վրա մեծ պարտականություններ են դրվել, մեծ իրավասություններ տրվել, որովետև նրանք շատ կարևոր աշխատանք պետք է կատարեն: Հենց այն ժամանակ էլ առարկայական ծրագրերի վերափոխման հսկողությունը դրվեց դեկանների և ցիկլային մեթոդական հանձնաժողովների նախագահների վրա, ովքեր հենց պետք է հաստատեն միջազգային չափորոշիչներից բխող նոր ծրագրերը: 

 

Բարձրակարգ բժիշկ պատրաստելու գործում հատկապես մեծ պահանջներ են առաջադրվել կլինիկական ամբիոններին: Դրանով բնավ նպատակ չունենք նսեմացնելու տեսական ամբիոնների դերը: Սակայն, ինչպես ասում են, մեր խնդիրը կենսաքիմիկոս, ախտաֆիզիոլոգ և այլն պատրաստելը չէ»,- ասում է Սամվել Ավետիսյանը:

 

Առարկան ուսումնասիրել, ոչ թե անցնել

 

ԵՊԲՀ պրոռեկտորը հետաքրքիր դիտարկում է անում:«Երբ մենք էինք բժշկականի ուսանող, առարկաներն ուսումնասիրում կամ սովորում էինք: Հիմա մեր ուսանողներն ավելի հաճախ ասում են` այսինչ առարկան «անցնում» ենք: Ցավոք, մոտեցումն էլ շատ դեպքերում հենց այդպիսին է`անցնում են քննություն ստանալու համար: Ես շատ կուզեի, որ «ուսումնասիրելը» թե´ որպես բառ,

թե´որպես մոտեցում չմոռացվի: Որովհետև, եթե ուզում են վաղը լավ մասնագետ, ճանաչված բժիշկ դառնալ, ապա առաջին կուրսից սկսած` բոլոր առարկաները պիտի ուսումնասիրեն և ոչ թե դրանց վրայով «անցնեն»,- ասում է զրուցակիցս: 

 

Պրոռեկտորը ներկայացնում է, որ զուգահեռաբար փորձում են հնարավորինս համալրել մասնագիտական ամբիոնների նյութատեխնիկական բազան, ընդլայնել արտահամալսարանական բազաների (դեղատներ, մեծածախ ֆիրմաներ, դեղագիտական գործարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ) ընդգրկումը մագիստրատուրայի դասընթացների կազմակերպման գործընթացում:

 

Որտե՞ղ ձեռք բերեն գործնական ունակություններ

 

Համալսարանի ղեկավարության համար անակնկալ չէր, որ անցկացված հարցման արդյունքներով հատկապես մագիստրատուրայի ուսանողների շրջանում բարձրացված ամենահրատապ լուծում պահանջողը գործնական ունակությունների ձեռքբերման խնդիրն էր: 

 

ՙ«Այս ուսումնական տարում մեզ մոտ հիմնական կլինիկական առարկաների տարանջատված` բակալավրիատի և մագիստրատուրայի ամբիոնների ստեղծումով մեծացել է գործնական աշխատանքի, հիվանդների հետ աշխատելու ճակատը: Դրական արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են: Մեր ամբիոնների վարիչներից պահանջել ենք ուշադրության կիզակետում պահել ուսումնական գործընթացի այս բաղադրիչը: 

 

Խնդրի լուծման ավելի արդյունավետ ու հեռահար, բայց և ծախսատար միջոց է գործնական հմտությունների համալսարանական կենտրոնի ստեղծումը: Հարց, որ տարիներ շարունակ կարևորվելով, իրականացնելու հնարավորություններ չեն գտնվել: Մինչդեռ ուսանողն այստեղ կարող է գործնական ունակություն ձեռք բերել ոչ միայն հիվանդի, այլև մուլյաժների, սիմուլյատորների և այլ գործիքների վրա, որոնք կօգտագործվեն նաև որպես գիտելիքների ստուգման միջոց: Համալսարանն աշխատանքներ է տանում անհրաժեշտ այդ գործիքները ձեռք բերել դրամաշնորհային ծրագրերով»,- ներկայացնում է Սամվել Ավետիսյանը:

 

Ակնհայտ է, որ ուսման որակի հարցը համալսարանի ղեկավարության սևեռուն ուշադրության կենտրոնում է: Այդ են վկայում տարբեր օղակներում կատարվող քննարկումները, հարցումները, անգամ` կառուցվածքային փոփոխությունները: Համալսարանում վերջերս ստեղծվել է կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոն` իր ենթաբաժիններով, մշակվել է կենտրոնի ռազմավարությունը, կազմվել են կենտրոնական և ֆակուլտետային հանձնաժողովներ: 

 

Կարևորն այն է, որ ուսանողներն արդեն համոզվել են, որ իրենց կողմից բարձրացվող իրատեսական ցանկացած հարց չափազանց արագ և օբյեկտիվ լուծում է գտնում: Եվ քանի որ խնդիրները ներքևից են բարձրացվում, ապա դրանց լուծումները նկատելի արդյունքներ են տալիս:

 

«Ուսանողների շրջանում դրական արձագանք են գտել 0,1 և 0,2 գործակիցները կիրառելու միջոցով գնահատման գործընթացը հստակեցնելը, որի արդյունքում վերացել է գնահատման սանդղակի անհրաժեշտությունը: Այսուհետև չեն կիրառվելու առաջին մարման շրջանում առարկայական կիսամյակային գնահատականը բարձրացնելու և երկրորդ մարման շրջանում գնահատման սանդղակի շեմն իջեցնելու մեխանիկական գործընթացները:

 

Նորություն ասած չեմ լինի, եթե բարձրաձայնեմ, որ ուսումնական գործընթացի որոշ թերություններ պայմանավորված են դասախոսական կազմի որակով: Այս առումով մշակվել են դասախոսների որակի գնահատման չափորոշիչներ, որոնք արդեն որակավորման հանձնաժողովի կողմից կիրառվում են մրցութային գործընթացում: 

 

Վերանայվել և մշակվել են «Դասախոսը ուսանողի աչքերով» հարցման կետերը: Այս անգամ ուսումնական գործընթացի տարբեր բաղադրիչների վերաբերյալ հարցմանը կընդգրկվեն նաև արտասահմանցի ուսանողները:

 

Առաջին անգամ սոցիոլոգիական հարցում ենք անցկացնում ուսումնական և արտադրական պրակտիկաների վերաբերյալ: Այստեղ ևս կանոնակարգման անհրաժեշտություն կա: Մենք պետք է կարողանանք պրակտիկան դերձնել տվյալ առարկայի ծրագրի տրամաբանական շարունակությունը և տեսական գիտելիքների ամրապնդման միջոցը: Ի դեպ, այս գործընթացին մասնակցելը և որակ ապահովելը համապատասխան միավորներ կավելացնեն դասախոսի աշխատանքի գնահատման փաթեթին՚,-ներկայացնում է պրոռեկտորը: 

 

Էլեկտրոնային համալսարան

 

ԵՊԲՀ-ում լուրջ քայլեր են արվում նաև «էլեկտրոնային համալսարանի» պահանջներին հասնելու ուղղությամբ: Մշակվել են մագիստրատուրայի առարկայական ծրագրերի և պլանների կազմման ձևաթերթերը: Ամբիոններն իրենց ծրագրերը համապատասխան ցիկլային մեթոդական հանձնաժողովների հաստատմանն են ներկայացնում նոր ձևաչափով: Այս գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: 

 

Մշակվել և կենտրոնական մեթոդական հանձնաժողովում հաստատվել են «էլեկտրոնային համալսարանի» կարևոր այլ բաղադրիչներ ևս`ուսանողի անձնական թերթիկի (13-րդ ձև), ուսանողական տոմսերի, ստուգման գրքույկների նոր ձևերը, որոնք կկիրառվեն հաջորդ ուստարվանից: Սրանք նաև հակակոռուպցիոն հզոր միջոցներ են:

 

ՙ«Կարծում եմ, որ մեկ տարի հետո համալսարանում կանոնակարգված կլինեն ուսումնական գործընթացի բոլոր խնդիրները: Կունենանք ամբողջական տեղեկատվական ուղեցույց, որը կտրամադրվի յուրաքանչյուր առաջին կուրսեցու: Դա նույնպես հակակոռուպցիոն գործուն միջոց է»,-ասում է ԵՊԲՀ պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը:

 

Ուսման որակի մասին խոսելիս դժվար է չանդրադառնալ գրադարանի, գիտահետազոտական լաբորատորիաների և համալսարանական կլինիկաների վիճակի բարելավման անհրաժեշտությանը:

 

Համալսարանական գրադարանն ապահովված է «Վայ-ֆայ» ինտերնետային կապով, այստեղ հնարավորություն է ստեղծվել տեղեկատվական համացանցին միանալու: Սակայն մասնագիտական գրականության պակասը դեռևս լուրջ խնդիր է:

 

Նույն համալսարանի շրջանավարտ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշում է, որ բժշկական գրականության խնդիրը միշտ էլ ամենացավոտն է եղել, ուսանողության ամենաառաջին պահանջը: Ահա թե ինչու է հավաստիացնում, որ անհրաժեշտ գրականություն ունենալու համար միջոցներ չեն խնայվելու: Պատրաստ են հրատարակել ամբիոնների վարիչների, պրոֆեսորների հեղինակած մրցույթով անցած ցանկացած դասագիրք: 

 

Բժշկականում կարևորում են նաև բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները համալսարանի կայքում տեղադրելու, ինչպես նաև խտասկավառակով ուսանողներին տրամադրելու անհրաժեշտությունը:


Համակարգչային քննություն

 

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը փորձնական ծրագրով կանցկացվի համակարգչային ծրագրով: Հաջողության դեպքում քննության այս ձևը կկիրառվի բակալավրիատի բոլոր առարկաների դեպքում: Գործընթացը կլինի թափանցիկ, ուսանողները հնարավորություն կունենան տեսնելու իրենց աշխատանքների գնահատման գործընթացը: 

 

Որպեսզի քննական թեստերն անթերի լինեն, նպատակահարմար են գտել, որ յուրաքանչյուր ամբիոնի լավագույն դասախոսներից մեկի վրա դրվի դրանց կազմումը, որը կդիտվի որպես ծանրաբեռնվածություն: Սրանով սկզբնավորվում է համալսարանի թեստավորման կենտրոնի ստեղծումը: 

 

Բարեփոխումներ են նախատեսվում նաև պետական քննությունների կազմակերպման գործում: 

 

Իսկ բացակայողները հեռացվում են

 

Բարձրորակ բժիշկներ տալու նպատակին հասնելու համար ԵՊԲՀ-ի համար անկարևոր գործառույթներ չկան: Համալսարանում ուսումնական և աշխատանքային կարգապահությունը գրեթե միշտ պատշաճ մակարդակի վրա է եղել: Ավանդույթը շարունակելով` 2011-2012 ուստարվա աշնանային կիսամյակի ընթացքում մեծաթիվ անհարգելի բացակայությունների պատճառով տարբեր ֆակուլտետների 18 ուսանող է հեռացրել:

 

Ուսման որակի բարելավման ուղղությամբ համալսարանի ղեկավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը նկատելի արդյունքներ են տալիս` սակայն ցանկալիին հասնելու համար անելիքները դեռ շատ են:

 

Ինչպես ասում են` ամեն բան իր ժամանակին...

Հեղինակ. Ռ. Սարգսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1922 թվական, մարտի 15: Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը Ստեղծման համառոտ պատմությունը
1922 թվական, մարտի 15: Բացվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը Ստեղծման համառոտ պատմությունը

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում...

Պատմության էջերից
Շնորհավորանք մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ
Շնորհավորանք մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ

Սիրելի գործընկերուհիներ և ուսանողուհիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը...

Իրադարձություններ Հայաստանում Բժիշկներ Ամեն ինչ տոն օրերի մասին
Հեռուստակամուրջ Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի և Երևանի մասնագետների միջև՝ նվիրված հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրվան
Հեռուստակամուրջ Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի և Երևանի մասնագետների միջև՝ նվիրված հազվադեպ հանդիպող  հիվանդությունների միջազգային օրվան

Փետրվարի 29-ը հազվադեպ հանդիպող  հիվանդությունների միջազգային օրն էր: Այդ օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի...

Իրադարձություններ Հայաստանում
Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունն այցելեց ԼՂՀ
Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունն այցելեց ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հրավերով երկօրյա աշխատանքային այցով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով ԵՊԲՀ-ում
ՀՀ զինված ուժերի կազմավորման  20-ամյակին նվիրված գիտաժողով ԵՊԲՀ-ում

Ռազմական բժշկության կայացման, անցած ուղուն և հետագա զարգացման խնդիրներին էր նվիրված մարտի 3-ին համալսարանում կայացածգիտաժողովը, որը Հայոց բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքից էր...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել»: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով
«Բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել»: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով

Այս դահլիճում նստածներից շատերը հոգու ու խղճի պարտք էին կատարում, հիպոկրատյան երդմանը հավատարիմ նշտարն

ու զենքը փոխելով` կռիվ էին տալիս թե´ հանուն հայրենիքի, թե´  ազատամարտիկների կյանքի համար...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հսկայական միջոցներ ենք հատկացնում ռազմաբժշկության զարգացմանը, իրավունք չունեք թերանալու»
«Հսկայական միջոցներ ենք հատկացնում  ռազմաբժշկության զարգացմանը,  իրավունք չունեք թերանալու»

Սեյրան Օհանյան, ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանամերձ գոտիների և արցախյան գոտեմարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար պարգևներ հանձնեց Սեյրան Օհանյանը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Սամվել Նիկոյան, ՀՀ ԱԺ նախագահ
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Սամվել Նիկոյան, ՀՀ ԱԺ նախագահ

Ռազմաբժշկության կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱԺ պատվավոր մեդալով պարգևատրվեցին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Սամվել Գալստյանը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Մանվել Գրիգորյան, ԵԿՄ նախագահ
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Մանվել Գրիգորյան, ԵԿՄ նախագահ

Մանվել Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության մեդալներ և պատվոգրեր հանձնեց ՀՀ սահմանամերձ մարզերի և մայրաքաղաքի մի խումբ բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Գործնական քննարկումներ` արդյունավետ որոշումներով

«Համալսարանի ռեկտորատում օրերս քննարկման առակա դարձան ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփումը, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ ուսանողների հեռացման և 2011-12 ուստարվա երկրորդ...

Հրատապ թեմա Հայաստանում
Մեր պատվիրակների մասնակցությունը մայրենիի տոնին. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Մեր պատվիրակների մասնակցությունը  մայրենիի տոնին. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձինս Ձեզ, շնորհակալություն է հայտնում համալսարանի աշխատակիցներին, մասնավորապես` Ձեր մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ի հանրային առողջության ֆակուլտետի նոր ծրագիրը
ԵՊԲՀ-ի հանրային առողջության ֆակուլտետի  նոր ծրագիրը

Երևանի պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է. 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է. 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար

Շարունակում ենք ներկայացնել խորհրդարանի նախագահներին։ 2004-2007 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի  աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր...

Իրադարձություններ Հայաստանում
Զալցբուրգյան խումբ
Զալցբուրգյան խումբ

Օրերս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում հարցազրույցի հրավիրել նրանց, ովքեր մեկնում են արտերկրի այն կլինիկաները և համալսարանները, ում հետ մեր համալսարանը...

Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ